Ճաշ ենք եփում Galaxy S-ով և iPhone 6-ով (տեսանյութ)

YouTube-ում տեղադրվել է տեսանյութ, որի հեղինակը, որոշել է փորձարկել 
Samsung Galaxy S6 և iPhone 6 դրոշակակիր սմարթֆոնները շատ յուրահատուկ ձևով։ Նա իջեցրել է հեռախոսները եռացող ջրի մեջ, որպեսզի պարզի, թե որ սմարթֆոնն ավելի երկար կդիմանա։

Android-ի սիրահարներն այժմ կուրախանան․ փորձարկումը ցույց տվեց, որ Apple-ի սմարթֆոնը կարող է եռացող ջրում դիմանալ ընդամենը տասը վայրկյան, իսկ Galaxy S6-ը՝ մոտ մեկ րոպե։

Նշենք, որ ջրից հանելուց հետո iPhone 6-ն աշխատում էր միանալ, սակայն փորձերը սահմանափակվեցին միայն Apple-ի լոգոտիպը ցուցադրելով։