Apple-ն իր խանութներում հետաձգել է Watch ժամացույցի վաճառքը

Apple ընկերությունն այսօր նամակ է ուղարկել իր աշխատակիցներին՝ Watch ժամացույցի վաճառքի նոր ցուցումներով։ Ինչպես երևում է, ընկերությունը որոշել է ժամացույցը վաճառել միայն օնլայն։

AppleInsider-ը գրում է, որ չափազանց մեծ պահանջարկի պատճառով Apple-ը չի կարողանա ապրիլի 24-ին սկսել իր խանութներում սարքի վաճառքը, ինչպես խոստացվել էր։ Իսկ նրանք, ովքեր պատվիրել են ժամացույցն օնլայն, ստիպված կլինեն մոտ մեկ ամիս սպասել։

Վաճառքի և սպասարկման կենտրոնների աշխատակիցները կառաջարկեն գնորդներին ձեռք բերել ժամացույցն առցանց։