Հարևանների վեճն iPhone-ի ու Android-ի շուրջ ավարտվել է ծեծկռտուքով և հիվանդանոցով (տեսանյութ)

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում ապրող երկու հարևաններ հայտնվել են հիվանդանոցում այն բանից հետո, երբ ծեծկռտուք են սարքել գարեջրի ապակյա շշերով։ Հարևանները վիճել են այն թեմայով, թե որ սմարթֆոնն է ավելի լավը՝  iPhone-ը, թե Android-ով աշխատող սարքերը։

7487271_G7487272_G

ABC News-ը գրում է, որ վեճը ծագել է այն ժամանակ, երբ հարևանները գարեջուր էին խմում միասին։ Այնուհետև նրանցից մեկը գարեջրի շշով հարվածել է մյուսի գլխին ու փախցրել նրա ավտոմեքենան։

KTUL.com – Tulsa, Oklahoma – News, Weather

Միմյանց վնասած հարևաններին գտել են որոշ ժամանակ անց, որոնց տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև բանտ։ Երկուսին էլ ներկայացվել է զինված հարձակման մեղադրանք։