Sony-ն ներկայացրել է Xperia Z4 նոր դրոշակակիր սմարթֆոնը

Sony-ն Ճապոնիայում ներկայացրել է իր նոր դրոշակակիր սմարթֆոնը։ Xperia Z4-ը քիչ է տարբերվում Z3-ից, ավելի ճիշտ կլինի ասել, որ նորույթը Z3-ի կատարելագործված տարբերակն է։

Xperia Z4-ն ունի 5,2 դյույմանոց Full HD էկրան (1920 x 1080 պիկսել)։ Սարքն ավելի բարակ է, քան Z3-ը (6,9 մմ՝ 7,3 մմ-ի փոխարեն)։ Նորույթը նախորդ տարբերակից թեթև է 144 գրամով, սակայն դրանից տուժել է մարտկոցը․ Z4-ն ունի 2930 մԱ*ժ մարտկոց, իսկ Z3-ը՝ 3100 մԱ*ժ։

l_14641 42

Սմարթֆոնն ունի ութամիջուկ պրոցեսոր, որից չորս միջուն աշխատում են 2 ԳՀց հաճախականությամբ, իսկ մյուս չորսը՝ 1,5 ԳՀց։ Օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է, իսկ ներքինը՝ 32, կա նաև microSD քարտի հնարավորություն։ Հիմնական տեսախցիկը 20,7 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 5 ՄՊ։

Սմարթֆոնն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով։ Այն հասանելի կլինի սպիտակ, սև, մեղրագույն ու մոխրագույն գույներով։ Սմարթֆոնն արդեն այս ամռանը վաճառքի դուրս կգա Ճապոնիայում, իսկ մյուս երկրներում՝ ավելու ուշ։

Աղբյուրը՝ Sony Mobile Japan