Որտեղից է առաջացել 404 error-ը

Որտեղից է առաջացել 404 error-ը

Բոլոր ինտերնետ օգտագործողներն էլ բազմաթիվ անգամներ առնչվել են 404 սխալին («էջը գտնված չէ»)։ Իսկ ինչու հենց 404, ինչու է այս սխալը կոչվել այսպես։

404-ի առաջացման մասին կա քաղաքային հետևյալ լեգենդը։ Ըստ դրա՝ CERN ընկերության շենքում ժամանակին եղել է 404 սենյակ, որը տեղակայված է եղել 4-րդ հարկում։ Սենյակում տեղադրված է եղել հիմնական սերվերը, և այնտեղ աշխատել են մի քանի հոգի, որոնք մշակել են բոլոր հարցումները։ Եթե օգտագործողների կողմից արվող հարցումները սխալ են եղել, նրանք ստացել են հետևյալ հաղորդագրությունը՝ «Room 404: file not found» (Սենյակ 404. ֆայլը չի գտնվել)։

Ու թեև սա լեգենդ է, բայց այն արդեն դարձել է ինտերնետային ֆոլկլորի մի մասը։ Ավելին՝ 404 սխալը հաճախ հումորների առիթ է դառնում։

HTTP-ի ստեղծող Թիմ Բերներսը, որն աշխատել է CERN ընկերությունում պնդում է, որ չորրորդ հարկում նման սենյակ չի եղել ու շենքում սենյակների համարները սկսվել են 410-ից։

Աղբյուրը՝ Lookatme

Բաժիններ: Բլոգ
Թեգեր: 404, 404 error, CERN, լեգենդ