Google-ը պատրաստվում էր $6 միլիարդով գնել Tesla ընկերությունը

Google-ը պատրաստվում էր $6 միլիարդով գնել Tesla ընկերությունը

2013-ի մարտին Tesla Motors ընկերությունը գտնվում էր դժվար իրադրության մեջ․ մեծ ներդրումներից հետո ընկերությունը հայտնվել էր սնանկացման եզրին։ Այդ ժամանակ ընկերության ղեկավար Էլոն Մասկն առաջարկեց իր հին ընկերոջը՝ Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջին գնել Tesla ընկերությունը $6 մլրդ դոլարով։

Bloomberg-ը գրում է, որ Google-ն այսպես թե այնպես պատրաստվում էր այդ ժամանակ $5 միլիարդ դոլար ծախսել էլեկտրամեքենայի արտադրություն սկսելու համար։

Ներկա պահին Tesla-ի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է $26 մլրդ դոլար։ Մասկը ցանկանում էր ոչ միայն վաճառել ընկերությունը, այլև շարունակել ղեկավարել այն Google-ի կազմում 8 տարի, որի ընթացքում կթողարկեր երրորդ սերնդի Model S էլեկտրամեքենան։

Սակայն Tesla-ի վաճառքի գործարքն այդպես էլ չկայացավ, քանի որ ընկերության գործերը սկսեցին շատ լավ գնալ։ 2013-ի առաջին եռամսյակում էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության եկամուտը կազմեց $11 մլն դոլար, իսկ հասույթը՝ կես միլիարդ դոլար։

Բաժիններ: Աշխարհ