Android 5.1.1 ՕՀ-ի թողարկումը կապում են հիշողության արտահոսքի հետ կապված խնդրի լուծման հետ

Google ընկերությունը վերջերս է թողարկել Android 5.1 Lollipop ՕՀ թարմացումը Nexus սերիայի սմարթֆոնների ու պլանշետների համար, սակայն շուտով սպասվում է նաև Android 5.1.1 թարմացումը: Այս տարբերակի մասին հիշատակումներ կան Nexus 9 և Nexus 7 պլանշետների համար՝ ձայնային տվյալների մշակման խնդիրների վերաբերյալ կայքում:

Untitled-1_014

Android 5.1 համակարգում հայտնաբերված այդ սխալը բերում է արտադրողականության նվազման և ծրագրերի անջատման: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Android 5.1.1-ի թողարկումըւ պայմանավորված է այդ սխալների վերացմամբ:

Աղբյուրը՝ Android, WCCFtech.com