ՄԻԿ աքսելերացիոն ծրագրի մասնակից թիմերը կներկայացնեն իրենց հավելվածները Դեմո օրվա ընթացքում

Ապրիլի 26-ին տեղի կունենա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աքսերելացիոն ծրագրի Դեմո օրը, որի շրջանակներում 7 ստարտափ թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։ Միջոցառումը կմեկնարկի 14։30-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որը հանդիսանում է նախաձեռնության գործընկերը։

DemoDay

Հունվար ամսին մեկնարկած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մշակած աքսելերացիայի ծրագիրը աննախադեպ էր իր մոտեցմամբ. ծրագրի ողջ ընթացքում ստարտափ թիմերը, աշխատելով փորձառու մենթորների և խորհրդատուների հետ և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին, հնարավորություն ունեցան արագ ձեռք բերել այն հմտությունները և կապերը, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցելու համար։ «Ծրագրին մասնակցելու համար դիմել էին շուրջ 40 ստարտափ, որից 7-ն են ընտրվել: Ի դեպ, նրանցից ամենաերիտասարդ ստարտափը կազմում են 15-16 տարեկան 3 երիտասարդներ, ովքեր Թումոյի սաներ են», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ստարտափների աքսելերացիայի ծրագրի ընթացքում  իրականացրեց մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ինչպես նաև Հայաստանում գտնվող հաջողակ ՏՏ ձեռներեցների, հավանական ներդրողների և ստարտափների միջև: Ծրագրի արդյունքներն արդեն իսկ խոսուն են։ Այժմ թիմերն ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնցով արդեն իսկ հետաքրքրված են որոշ ներդրողներ և միջազգային ճանաչում ունեցող աքսելերատորներ: Հատկանշական է այն, որ բոլոր յոթ ստարտափները փորձում են լուծել գլոբալ խնդիրներ, այսինքն նրանց թիրախային  շուկան ընդգրկում է տասնյակ միլիոնավոր պոտենցիալ հաճախորդներ: Մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ստանալուց բացի մասնակիցներն օգտվել են նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աշխատանքային տարածքից և համակարգիչներից, մասնակցել կենտրոնի կազմակերպած միջոցառումներին և դասընթացներին։

Մասնակիցների ցանկը՝

  • Flaxon: ամպային SaaS load balancer՝ նախատեսված հավելված ունեցող օգտատերերի համար, որի միջոցով հնարավոր կլինի ծրագրավորել հավելվածները. www.flaxton.io
  • Penny: Բջջային հավելված, որը նախատեսված է օգնել մարդկանց գումարը ծախսել ավելի արդյունավետ և անել խնայողություններ www.pennyapp.me
  • dHunt: Բջջային հավելված, որը նախատեսված է մոտակա խանութներից սննդամթերքի առաքման համար
  • Sphere: Տեղական սոցիալական ցանց, որը միավոում է մարդկանց ըստ իրենց տեղանքի www.getsphere.us
  • LinguaCode: Վեբ հարթակ՝ նախատեսված 11-14 տարեկան երեխաների համար, որի միջոցով նրանք կսովորեն ծրագրավորում www.LinguaCode.me
  • Play&Learn: Բջջային խաղ 2-ը մեկում՝ նախատեսված 3-5 տարեկան երեխաների համար, որի միջոցով նրանք կսովորեն օտար լեզուներ
  • Home Planning: վեբ հարթակ, որը միջոցով օգտատերերը կարող են նախագծել իրենց բնակարանի ինտերիերը. www.homeplanning.me