Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հավատարմագրվել է Pearson VUE- ի կողմից

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հավատարմագրվել է Pearson VUE- ի կողմից

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը դարձել է Pearson VUE– ի կողմից հավատարմագրված թեստային կենտրոն և այժմ լիազորված է անցկացնելու Pearson VUE լիցենզավորման քննություններ։

Տարեկան ավելի քան 14 միլիոն մարդ աշխարհում հանձնում է Pearson VUE լիցենզավորման քննություններ: Ավելի քան 450 ընկերություն համագործակցում են Pearson VUE հետ իրենց քննությունների մշակման, կառավարման և իրականացման հարցերում: Pearson VUE-ն հանդիսանում առաջատար ընկերություն համակարգչի օգտագործմամբ հանձնվող քննությունների անցկացման ոլորտում. Pearson VUE-ն առաջարկում է բազմազան թեստեր` սկսած ներբեռնվող թեստերից, միչև թեստային ապահով միջավայրում խիստ վերահսկվող քննություններ:

Իր հերթին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կկազմակերպի համապատասխան դասընթացներ, որոնց օգնությամբ ավելի հեշտ կդառնա քննություններ հանձնելը։

Բաժիններ: Հայաստան