Նոր Nexus 5-ը երևացել է Google-ի տեսանյութում

Google ընկերությունը շատ շուտով պատրաստվում է ներկայացնել Nexus 5 դրոշակակիր սմարթֆոնի երկրորդ սերունդը։ Սմարթֆոնը երևացել է ընկերության Project Fi բջջային կապի մասին տեսանյութում։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ հաջորդ սերնդի Nexus-ի արտադրությամբ կզբաղվի LG-ն կամ Huawei-ը։ Հավանական է նաև, որ տեսանյութում ցուցադրված է առայժմ գոյություն չունեցող մոդել՝ զուտ ցուցադրության նպատակով։

Հիշեցնենք, որ առաջին սերնդի Nexus 5-ը նույնպես հայտնվել է նման գովազդային տեսանյութում։

Աղբյուրը՝ AndroidHeadlines