Ավստրալացի գիտնականները ստեղծել են 4D-տպագրության տեխնոլոգիա

Ավստրալացի գիտնականները ստեղծել են 4D-տպագրության տեխնոլոգիա

Ավտրալական պետական համալսարանի գիտնականներն, օգտագործելով քառաչափ տպագրության տեխնոլոգիա,  ստեղծել են կափույր, որն աշխատում է ավտոմատ կերպով՝ արձագանքելով ջրի ջերմաստիճանին։

Տեխնոլոգիայի հեղինակների խոսքով՝ 4D-տպագրությունը ենթադրում է ավանդական երեք չափումներն ու ժամանակը։ Այս եղանակով պատրաստվող իրերը ընդունում են իրենց տեսքը ժամանակի ընթացքում, դրանք աշխատում են այնպես, ինչպես տրանսֆորմերները։

Այս տպիչը պատրաստում է իրերը շերտ առ շերտ, ինչպես եռաչափի դեպքում, սակայն տարբեր են օգտագործվող նյութերը։ Մասնավորապես օգտագործվում է հիդրոգել, որը ժամանակի ընթացքում փոխում է իր ծավալն ու խտությունը՝ կախված շրջակա ջերմաստիճանից։

Աղբյուրը՝ Etagnet

Բաժիններ: Աշխարհ