G4՝ LG ընկերության նոր դրոշակակիր մոդելը

G4՝ LG ընկերության նոր դրոշակակիր մոդելը

LG ընկերությունը Նյու Յորքում անցկացված շնորհանդեսին ներկայացրել է իր նոր դրոշակակիր սմարթֆոնը՝ G4-ը։ Նորույթի առանձնահատկություններն են պրոֆեսիոնալ ֆունկցիաներ ունեցող տեսախցիկը, վառ էկրանը և կորացած կաշվե ետնային մասը։ Հարավային Կորեայում սարքի վաճառքը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 29-ին, իսկ այլ երկրներում՝ քիչ ավելու ուշ։

Սմարթֆոնն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 2560х1440 թույլատրությամբ, Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն (LPDDR3) և 32 ԳԲ ներքին հիշողություն։

30

31

 

Հեռախոսն ունի Wi-Fi (802.11 a/b/g/n/ac) և Bluetooth (4.1LE) մոդուլներ, NFC-չիպ, USB 2.0 և microSD-քարտի հնարավորություն։ Մարտկոցի տարողությունը 3000 մԱ*ժ է։ Հիմնական տեսախցիկը 16 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 8 ՄՊ։ Նշենք, որ լուսանկարները պահպանվում են RAW կամ JPEG ֆորմատներով։

n_14832

G4-ն աշխատում է Android 4.1 (Lollipop) օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնը ձեռք բերողները կստանան 100 ԳԲ տարածք Google Drive-ում։

Աղբյուրը՝ VentureBeat

Բաժիններ: Մոբայլ