Android-ն ավելի եկամտաբեր է դարձել, քան iOS-ը

Սմարթֆոնների շուկայում Android-հեռախոսները վաղուց գերակշռում են մասնաբաժնով, և այսօր Android-ն արդեն հաղթում է iOS օպերացիոն համակարգին նաև եկամտաբերությամբ։

2014-ին իրացվել է մոտ մեկ միլիարդ Android-սարք, իսկ վաճառված iPhone-ների թիվը հասել է 192,7 միլիոնի։ Digi-Capital-ի տվյալներով՝ Android-հավելվածները սկսել են ավելի մեծ եկամուտ բերել։

pic35.@750

Նշենք, որ սա Android-ի հաղթանակն է, ոչ թե Google-ի, քանի որ Digi-Capital-ի տվյալներում ներառված են նաև հավելվածների չինական խանութները, որոնց վաճառքներից Google-ը ոչինչ չի ստանում։

pic12.@750

Աղբյուրը՝ androidinsider