Windows 10-ում հնարավոր կլինի օգտագործել Android-հավելվածներ

Microsoft ընկերությունը պատրաստվում է իր օպերացիոն համակարգում ավելացնել Android-հավելվածներից օգտվելու հնարավորություն։ Այս մասին գրում է Thurrot.com բլոգի հեղինակ ու վերլուծաբան Պոլ Տարոտը։

Ըստ աղբյուրի՝ այս մասին Microsoft ընկերությունը կհայտարարի BUILD 2015 համաժողովին, որը կանցկացվի այս շաբաթ Սան Ֆրանցիսկոյում։ Շատ հնարավոր է, որ Microsoft-ն Android-հավելվածների առանձին խանութ բացի Windows-ում։

Անցած շաբաթ ընկերությունը թողարկեց Windows 10-ի հերթական թեստային տարբերակը, որը ներառում է երկու նոր հավելվածներ՝ Mail ու Calendar։ Սպասվում է, որ BUILD համաժողովին հայտնի կդառնա նաև Windows 10-ի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը։

Աղբյուրը՝ Thurrott.com