IKEA-ն ցուցադրել է ապագայի խոհանոցի իր կոնցեպտը (տեսանյութ)

IKEA ընկերությունը ներկայացրել է ապագայի խոհանոցի իր պատկերացումները։ Կոնցեպտը կոչվել է «Խելացի խոհանոց 2025»։ Ըստ ընկերության դիզայներների՝ տասը տարի անց խոհանոցը բաղկացած չի լինի պատահական տեխնոլոգիական սարքերից, այլ կլինի միասնական համակարգ։

Ապագայի խոհանոցի անբաժանելի մաս կդառնա խելացի ունիվերսալ մակերևույթը, որը կծառայի որպես տախտակ, գազօջախ ու պատրաստման խորհրդատու։ Սեղանի վրա տեղադրված է պրոյեկտոր, որը նկարում է սեղանի դրա վրած մթերքները, իսկ համակարգը ճանաչում է դրանք, ներկայացնում տարբեր տվյալներ մթերքների մասին, բաղադրատոմսեր և այլն։


Սեղանի տակ գտնվում են ինդուկցիոն մասեր, որոնք վերածում են մակերևույթը սալօջախի նաև կարող են թեյը, սուրճը կամ պատրաստ ուտեստները տաք վիճակում պահել ու լիցքավորել գաջեթները։

Աղբյուրը՝ IKEA