Թումոյում կանցկացվի գրատպության դասընթաց

Թումոյում կանցկացվի գրատպության դասընթաց

Մայիսի 4-ից Թումոյում կանցկացվի գրատպության երկշաբաթյա դասընթաց, որը կվարեն դիզայներներ Վինսենտ և Խիդո դե Բուերները։

Առաջին շաբաթվա ընթացքում մասնակիցները կծանոթանան անալոգային գրատպության հիմունքներին, իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում կզբաղվեն թվային գրատպության ուսումնասիրությամբ՝ ներածական մասում ուշադրություն դարձնելով հիմնական թվային ֆոնտերի վրա: Նրանք նաև կմշակեն նախկին գրատպական դիզայնի օրինակի սկանը՝ ուշադրություն դարձնելով կոմպոզիցիայի, դիզայնի և գունավորման տարբերակների վրա:

Դիզայներներ Վինսենտ դե Բուերը Studio Airport-ից և Խիդո դե Բուերը Vormplatform-ից High on Type նախաձեռնության հիմնադիրներն են: