AVERT ռոբոտները կկարողանան անսխալ կայանել ավտոմեքենաները (տեսանյութ)

AVERT (Autonomous Vehicle Emergency Recovery Tool) ծրագրի շրջանակներում մշակվել են ռոբոտներ, որոնք նախատեսված են ավտոմեքենաները կայանելու համար։ Համակարգը մանրամասնորեն կներկայացվի ICRA 2015 ռոբոտատեխնիկայի ու ավտոմատացման միջազգային համաժողովին, որը կանցկացվի ս․թ․ մայիսին Սիեթլում։

Ավտոմեքենաների տեղափոխման ու կայանման համար օգտագործվելու են ռոբոտացված 4 սայլակներ, որոնք չափսերով նման են iRobot Roomba ռոբոտ-փոշեկուլներին։ Սայլակներից յուրաքանչյուրը պատասխանատու է մեկ անիվի համար, սակայն դրանցից մեկը գլխավորն է և համակարգում է խմբի բոլոր գործողությունները։ Սայլակները կարող են բռնել ավտոմեքենայի անիվն ու բարձրացնել այն մի քանի սանտիմետրով, այնուհետև տեղափոխել մեքենան։ Գլխավոր ռոբոտ-սայլակը սկանավորում է շրջակա տարածքն ու որոշում մեքենայի տեղափոխման ճանապարհը։

Առայժմ վերոնշյալ ռոբոտները կարող են աշխատել միայն հարթ մակերևույթի վրա։ Սպասվում է, որ AVERT-ի ռոբոտների արտադրությունը կմեկնարկի 2016թ․։

Աղբյուրը՝ AVERT Project