Հունիսին Երևանում կանցկացվի ԴիջիԹեք բիզնես ֆորում

Հունիսի 19-20-ը Երևանում կանցկացվի ԴիջիԹեք բիզնես ֆորում, որի նպատակն է աջակցել բիզնես ոլորտին գտնելու լավագույն լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ տեղում։ Միջոցառումը հնարավորություն կտա տեղական և միջազգային ընկերություններին ներկայացնել իրենց փորձը, ներգրավել գործարար շրջանակներին, պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին և փորձագետներին։

 

B2B ֆորմատի բիզնես ֆորումի հիմնական այցելուներն են առաջատար ընկերությունների ղեկավարները, ՏՀՏ պատասխանատուները, պետական մարմինների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ՏՀՏ լուծումներ առաջարկող ճանաչված արտերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչները, խորհրդատվական ընկերությունները։

2014 թվականին կայացած ֆորումին մասնակցել են 51 տեղական և 13 արտասահմանյան ընկերություններ, միջազգային կազմակերպություններ, տարածաշրջանային զարգացման ոլորտում գործող կառույցներ, ինչպես նաև մոտ 3000 այցելու:

Այս տարի նախատեսվում է ավելի քան 70 ընկերության մասնակցություն և մոտ 4000 այցելու, որոնցից 1000-ը` ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: