Հետազոտություն․ որոնք են «սմարթֆոնային» կախվածության նշանները

Անգլիացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որպեսզի պարզեն, թե որոնք են սմարթֆոնից կախվածության նշանները։ Ըստ արդյունքների՝ եթե օգտագործողը չի կարողանում ապրել առանց իր սմարթֆոնի ու չի բաժանվում դրանից նույնիսկ գիշերը, ուրեմն գործ ունենք կախվածության հետ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ օգտագործողների մոտ 13%-ը կախում ունի սմարթֆոններից, իսկ միջին վիճակագրական օգտագործողը սմարթֆոնի հետ անցկացնում է օրական 3,5 ժամ։ Մարդկանց մեծ մասը մեկ ժամից ավել չեն կարողանում հեռու մնալ իրենց հեռախոսից։

Գիտնականները պարզել են նաև, որ սմարթֆոնային կախվածությունը կարող է առաջ բերել տարբեր վտանգներ, սկսված նարցիսիզմից մինչև նևրոզ։

Աղբյուրը՝ www.mngz.ru