«Առանց շրջանակի» Oppo R7 սմարթֆոնը կներկայացվի մայիսի 20-ին

Oppo ընկերությունը հաստատել է, որ «առանց շրջանակի» Oppo R7 սմարթֆոնը կներկայացվի այս ամսվա ընթացքում։ Նորույթը կունենա ամբողջական մետաղական կաղապար, 4,7 դյույմանոց էկրան՝ 1920×1080 թույլատրությամբ (Full HD) և կլորացված անկյուններով։ Դրա շնորհիվ օգտագործողների մոտ տպավորություն կստեղծվի, թե էկրանը չունի շրջանակ։

Որպես պրոցեսոր սարքում կօգտագործվի MediaTek MT6795-ը, որն ունի ութ միջուկ, յուրաքանչյուրը՝ 2,2 ԳՀց հաճախականությամբ։ Ապահովված են Wi-Fi 802.11ac, Bluetooth, GPS, FM մոդուլները։

Oppo R7-ի տեսախցիկը, նախնական տվյալներով, 20,7 ՄՊ է,  օպերատիվ հիշողությունը՝ 3 ԳԲ, իսկ ներքինը՝ 16 ԳԲ։ Սպասվում է, որ սմարթֆոնի գինը կտատանվի 500-600 դոլարի սահմաններում։

Աղբյուրը՝ GSMArena