Բացի ԱՄՆ-ից՝ Surface 3-ը վաճառվում է Ավստրալիայում, Կանադայում, Հոնկոնգում, Կորեայում, Մալայզիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում, Թայլանդում և Թայվանում։ Վաղն այս երկրների շարքը կհամալրվի ևս մի քանիսով։

Նոր մոդելը տարբերվում է նախորդներից Windows 8.1 ՕՀ-ով, Intel Atom քառամիջուկ չիպով։ Սարքն ունի 2 ԳԲ օպերատիվ, 64-128 ԳԲ ներքին հիշողություն։ Հիմնական տեսախցիկը 8 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 2.5 ՄՊ։ Պլանշետն ունի microUSB, miniDisplayPort և microSD-ի հնարավորություն։ Սարքի հաստությունը 8,7 մմ է, քաշը՝ 622 գրամ։

Աղբյուրը՝ Thurrot.com