Tesla-ն սկսել է օգտագործված էլեկտրամեքենաների օնլայն վաճառք

Tesla-ն սկսել է օգտագործված էլեկտրամեքենաների օնլայն վաճառք

Ապագան, անշուշտ էլեկտրամեքենաներինն է, սակայն բարձր գնի պատճառով այս մեքենաները շարունակում են անհասանելի մնալ սպառողների մեծ մասի համար։ Այս խնդիրը լուծելու համար Tesla ընկերությունը սկսեց իր արտադրանքը վաճառել անմիջապես սպառողին՝ խուսափելով միջնորդներից, որոնք իրենց ծառայությունների դիմաց ավել գումար են պահանջում։

Հաջորդ քայլով ընկերությունը սկսել է օնլայն վաճառել իր արտադրության օգտագործված էլեկտրամեքենաներ։ Սկզբնական շրջանում այս հնարավորությունից կարող են օգտվել միայն ԱՄՆ բնակիչները։

Օգտագործված էլեկտրամեքենաների գները տատանվում են՝ կախված մոդելից, թողարկման թվից և այլն։ Նշենք, որ այս ճանապարհով վաճառված յուրաքանչյուր մոդելի համար կտրվի 4 տարվա կամ 50 000 մղոն վազքի երաշխիք։

preowned_model_s-590x407

Սպասվում է, որ օնլայն վաճառքի կհանվեն հիմնականում 2012 թվականի մեքենաները։ Չնայած իջեցված գներին՝ օգտագործված էլեկտրամեքենաները ևս հարմար չեն լինի բոլորի գրպանին․ օրինակ՝ օգտագործված Model S-ը կարժենա 59 000 – 85 000 դոլար։

Աղբյուրը՝ geek.com

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ