The Best Song․ ինչպես արագ գտնել լավագույն երաժշտությունը (տեսանյութ)

The Best Song ծառայության հեղինակները ձգտել են ստեղծել երաժշտության ուղեցույց, որն իր տեսակով բավական նման է ճանապարհորդների համար նախատեսված Tripadvisor-ին։

Լավագույն երգերը գտնելու համար The Best Song-ի հեղինակներն օգտագործել են տարբեր ֆիլտրներ ու օգտագործողների կողմից թողած գնահատականները։ Հավելվածը հաշվի է առնում նաև օգտագործողի նախընտրությունները, ֆիքսում սիրելի երգերն ու առաջարկում նմանատիպ ստեղծագործություններ։

Առայժմ The Best Song-ը գտնվում է բետա-թեստավորման փուլում։ Ապագայում հավելվածների հեղինակները պատրաստվում են կցել The Best Song-ը Deezer կամ Spotify սթրիմինգային ծառայությունների հետ, ինչն էլ ավելի կմեծացնի հավելվածի հնարավորությունները։

Հավելվածը-ի iOS ու Android տարբերակները բեռնելու համար այցելեք այստեղ։