Բացառիկ մրցույթ հայաստանյան ստարտափերի համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Seedstars World ընկերության հետ համատեղ կազմակերպում է ստարտափների համար նախատեսված մրցույթ: Միայն խոստումնալից ստարտափերը կստանան հրավեր ներկայացնելու ամբողջական դիմում փաթեթը և մասնակցելու Seedstars Երևան ստարտափերի մրցույթին, որը տեղի կունենա 2015 թ. մայիսի 28-ին:

Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր երկիրը և սթարթափը Շվեցիարիայում կայանալիք Seedstar համաշխարհային մրցույթին: Համաշխարհային մրցույթի հաղթողը կստանա մինչև 500,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերում մասնակցություն և այլ ծառայություններ:

Seedstars Երևան սթարթափերի մրցույթին մասնակցելու համար պետք է ուղարկել նամակ [email protected] էլ. hասցեին` դիմում-հայտը ստանալու համար: Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. մայիսի 20-ը: Հնարավորության դեպքում կարելի է տրամադրել նաև Ձեր պրեզենտացիան (եթե առկա է): Ընտրվելու դեպքում դիմողները կստանան ամբողջական դիմում հայտը և կներկայացնեն իրենց ստարտափը Seedstars Երևան սթարթափերի մրցույթին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու  Լուսինե Ղուկասյանին` 094 64 22 21, 010 54 53 43, [email protected] կամ այցելել www.micarmenia.am կայքը: