Nintendo-ն խաղեր կթողարկի սմարթֆոնների համար

Nintendo-ն խաղեր կթողարկի սմարթֆոնների համար

Nintendo ճապոնական ընկերությունը վերջապես պատրաստ է թողարկել նաև սմարթֆոնների համար նախատեսված խաղեր։ Ավելի վաղ ընկերությունը չէր ուզում ընդունել այն փաստը, որ խաղային արտադրության մեջ արդեն պետք է հաշվի նստել բջջային շուկայի հետ։

Ընկերությունը պատրաստվում է մինչև 2017-ի մարտը թողարկել բջջայինների համար նախատեսված 5 խաղ, որոնց մեծամասնությունը կտարածվի անվճար, սակայն կպարունակի ներդրված գնումներ։

Nintendo-ն չի ցանկանում շտապել և խոստանում է ստեղծել որակյալ արտադրանք։ Ընկերության մասնագետների հաշվարկով՝  2016-ի գարնանը Nintendo-ի բջջային խաղերը կզբաղեցնեն շուկայի 4%-ը։

Աղբյուրը՝ The Wall Street Journal

Բաժիններ: Խաղեր