Chip․ միկրոհամակարգիչ՝ ընդամենը 9 դոլարով (տեսանյութ)

Շատերն են ծանոթ Raspberry Pi համակարգչին, որն արժե 35 դոլար։ Սակայն սա ամենամատչելի համակարգիչը չէ․ KickStarter-ում ներկայացվել է Chip միկրոհամակարգիչը, որն արժե ընդամենը 9 դոլար։

Սարքի հեղինակները հույս ունեին հավաքել 50 000 դոլար, սակայն առաջին հինգ օրվա ընթացքում նախագիծը հավաքել է մոտ մեկ միլիոն դոլար։


Chip-ն աշխատում է 1 ԳՀց հաճախականությամբ Arm պրոցեսորով, Mali-400 գրաֆիկական չիպով։ Սարքն ունի 512 ՄԲ օպերատիվ հիշողություն, 4 ԳԲ ներքին հիշողություն, Wi-Fi, Bluetooth 4.0 մոդուլներ։ Համակարգիչն աշխատում է Linux օպերացիոն համակարգով։ Համակարգիչն 5,8 x 3,8 սմ չափսեր, USB-պորտ, microUSB-պորտ։

Աղբյուրը՝ Kickstarter