Որ ընկերություններն են Հայաստանի ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում են ընդգրկվել ծրագրային ապահովման ոլորտում գործող 20 ընկերություններ։ Այս մասին տեղեկանում ենք հարկային ծառայության հրապարակած տվյալներից։ Վերոնշյալ ընկերությունները 2015թ. առաջին եռմասյակում միասին պետական բյուջե են վճարել 1,98 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով ծրագրային ապահովման ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 564,97 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 48-րդն է:

Ծրագրային ապահովման ոլորտում խոշոր հարկատու ընկերությունների առաջին եռյակում հայտնվել են նաև «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ընկերությունները:

Ծրագրային ապահովման ոլորտի 20 խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

1. ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ, վճարված հարկերը՝ 564,97 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 48-րդ
2. ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ, վճարված հարկերը՝ 450,98 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 57-րդ
3. ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, վճարված հարկերը՝ 166,22 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 148-րդ
4. ԴՈՄ-ԴԵՆԻԵԼ, վճարված հարկերը՝ 135,02 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 175-րդ
5. ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ, վճարված հարկերը՝ 100,10 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 244-րդ
6. ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԸԼ ՍԻՍԹԵՄԶ ԲԸ ՄԱՍՆ., վճարված հարկերը՝ 64,07 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 379-րդ
7. Լ-ՍՈՖՏ, վճարված հարկերը՝ 51,40 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 459-րդ
8. ՄՈՆԻՏԻՍ ՋԻ-ԷՅ-ԱՅ, վճարված հարկերը՝ 50,68 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 464-րդ
9. ԱԹԹԵՍՔ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ, վճարված հարկերը՝ 44,68 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 518-րդ
10. ԻՆՍՏԻԳԵՅԹ, վճարված հարկերը՝ 42,50 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 538-րդ
11. ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆԿ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ, վճարված հարկերը՝ 39,40 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 571-րդ տեղ
12. ՍԻ ՔՅՈՒ ՋԻ ԱՅ ՄԱ, վճարված հարկերը՝ 38,48 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 578-րդ տեղ
13. ՍՈՐՍԻՈ, վճարված հարկերը՝ 37,30 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 594-րդ տեղ
14. ԻՔՍ-ԱՐԹ, վճարված հարկերը՝ 34,65 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 632-րդ
15. ՄԱԿԱԴԱՄԻԱՆ, վճարված հարկերը՝ 34,29 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 642-րդ
16. ԱՐԴԻՆՆՈՏԵԽ, վճարված հարկերը՝ 29,91 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 730-րդ
17. ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, վճարված հարկերը՝ 27,42 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 779-րդ
18. ԼՈԿԱՏՈՐ, վճարված հարկերը՝ 27,39 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 781-րդ
19. ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ, վճարված հարկերը՝ 25,24 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 835-րդ
20. ԷՍԷՖԷԼ, վճարված հարկերը՝ 22,48 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 914-րդ