Սմարթֆոնի տեսախցիկը կօգնի հայտնաբերել արյան մեջ առկա մակաբույծներին

Բերկլիի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները ստեղծել են մանրադիտակ, որը, սմարթֆոնի մեջ տեղադրվելով, կարող է հայտնաբերել մարդու արյան մեջ առկա մակաբույծներին։ CellScope կոչվող սարքը կարող է օգնել բժշկության այս ոլորտի աշխատակիցներին։

Սարքը ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են սմարթֆոն ու եռաչափ տպագրության պլաստիկ նյութ։ Բացի այդ՝ կիրառվել են լուսադիոդային լամպեր, ատամնանիվներ, սխեմաներ, USB-պորտ ու սարքի հետ աշխատելու համապատասխան հավելված։

Թեստը տևում է երկու րոպե։ CellScope-ը փորձարկվել է Կամերունում, որտեղ այժմ ակտիվ պայքար է գնում օնխոցերկոզ ու լիմֆատիկ ֆիլյարիատոզ մակաբուծային հիվանդությունների դեմ։

Սարքի աշխատանքը կարող եք դիտել տեսանյութում։

Աղբյուրը՝ unitworld.net