«Խելացի» սպեղանի, որն անցկացնում է ցավը (տեսանյութ)

«Խելացի» սպեղանի, որն անցկացնում է ցավը (տեսանյութ)

Բիոինժեներ Շոն Ռահիմին (Shaun Rahimi) ստեղծել է Cur կպչուն սպեղանի, որն անցկացնում է ցավի զգացումն էլեկտրականության միջոցով։ Նորույթը վաճառքի դուրս կգա 2015-ի ձմռանը։

Սպեղանին գործում է՝ ազդելով նյարդային համակարգի վրա։ Այն թույլ էլեկտրական լիցքով ազդում է մարմնի ցավող հատվածի վրա, ինչը նյարդային համակարգին ստիպում է արգելափակել ուղեղին ուղարկվող ցավային ազդակները։ Եթե ուղեղը նյարդային վերջույթներից չի ստանում ազդակներ, մարդը դադարում է ցավ զգալ։

Էլեկտրական ազդակների ինտենսիվությունը կարելի է կառավարել կպչուն սպեղանու վրա տեղադրված կոճակների կամ համապատասխան հավելվածի միջոցով։

Cur-ը կարելի է պատվիրել 159 դոլարով։ Նորույթն ազատ վաճառքում կհայտնվի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի սննդի ու դեղամիջոցների որակի վերահսկման կենտրոնը (USFDA) տա իր հավանությունը։

Աղբյուրը՝ Digital Trends.