Nestle-ն KitKat-ը կվերանվանի YouTube Break

Nestle ընկերությունը ժամանակավորապես կփոխի KitKat շոկոլադե կոնֆետների անունը՝ դարձնելով այն YouTube Break։ Սա պայմանավորված է կոնֆետի արտադրման 80-ամյակին նվիրված գովազդային արշավով։ Հաղորդում է The Press-ը։

Գովազդային արշավի շրջանակներում KitKat-ը կստանա 72 նոր անուններն ու փաթեթավորման 400 տարբերակներ։ Ընկերությունը պատրաստվում է թողարկել 100 մլն այսպիսի KitKat-ներ: Բացի այդ՝ 80-ամյակի առիթով Twitter-ում բացվել է նոր հեշթեգ՝ #mybreak։

Նշենք, որ սա Google-ի ու Nestle-ի համագործակցության առաջին փորձը չէ։ Android-ի տարբերակներից մեկը կրում էր KitKat անվանումը։

Աղբյուրը՝ The Press