Lily. թռչող սելֆի-ռոբոտ

Lily. թռչող սելֆի-ռոբոտ

Lily ստարտափը ներկայացրել է համանուն թռչող ռոբոտ, որը նախատեսված է լուսա և տեսանկարահանման համար։ Սարքը բավական ամուր է, կարողանում է վայրէջք կատարել ձեռքի ափի մեջ ու անջրանցիկ է։

lily_drone_GIF.0

Սարքը կարողանում է հետևել օգտագործողին տեսախցիկի ու GPS-ի միջոցով։ Դրոնը հիմնականում նախատեսված է սելֆիի սիրահարների համար, բացի այդ կարողանում է նկարահանել FullHD և slow motion ձևաչափով տեսանյութեր։

lily_water_throw_2.0

l_14952

Գաջեթը շատ պրակտիկ է, այն կարելի է միացնել՝ նետելով օդ։ Սարքի բացասական կողմերից է այն, որ մարտկոցի լիցքը բավարարում է 20 րոպե։

Ներկա պահին կարելի է ռոբոտը պատվիրել 499 դոլարով, իսկ վաճառքի մեկնարկից հետո այն կարժենա 999 դոլար։

Աղբյուրը՝ TechCrunch

Թեգեր: Lily, Robot, StartUp, սելֆի