Angry Birds-ն՝ արդեն եռաչափ վիրտուալ իրականության մեջ

Rovio ֆիննական ընկերությունն արդեն թողարկել է զայրացած թռչունների մասին իր խաղը գրեթե բոլոր հասանելի հարթակների համար, սակայն այսուհետ Angry Birds հնարավոր է խաղալ նաև Oculus VR և Samsung Gear VR վիրտուալ իրականության ակնոցներով։

 

Լաս Վեգասում անցկացված Rock in Rio USA փառատոնին Rovio-ն ներկայացրել է նոր խաղի դեմո-տարբերակը, որտեղ օգտագործողը կարող է ղեկավարել թռչուններին՝ շարժելով գլուխը։

Խաղն ամբողջովին եռաչափ է, սակայն սյուժեն այլ է․ այստեղ թռչունները չեն ոչնչացնում խողերին, այլ մրցում են արագությամբ՝ թռչելով երկնքում կախված օղակների միջով։ Թե երբ հասանելի կլինի խաղի վերջնական տարբերակն, առայժմ հայտնի չէ։

Աղբյուրը՝ VR focus