Apple HomeKit «խելացի» տան սարքերը կթողարկվեն հունիսին

Apple API HomeKit-ի հետ համատեղելի առաջին սարքերը կթողարկվեն հունիսին։ Այս մասին Apple-ի ներկայացուցիչները հաղորդել են The Wall Street Journal-ին։ HomeKit-ը ներկայացվել է մի քանի ամիս առաջ, սակայն արդեն տասնյակ գործընկերներ պատրաստ են թողարկել HomeKit-ի համար նախատեսված սարքեր։

HomeKit-ի մասին Apple-ն առաջին անգամ խոսել է Worldwide Developers Conference (WWDC) կոնֆերանսի ժամանակ։ Այս համակարգը նախատեսված է կենցաղային տեխնիկան, լուսավորությունը, Bluetooth-լամպերը, ազդանշանային համակարգը և դռներն iPhone-ով կառավարելու համար։ Ընդ որում՝ համակարգտ համատեղելի է Philips, Broadcom, Skybell և Kwikset ընկերությունների արտադրանքի հետ։

Սպասվում է, որ HomeKit-սարքերը կցուցադրվեն WWDC 2015 ցուցահանդեսին, որը կկայանա Սան-Ֆրանցիսկոյում հունիսի 8-12-ը։

Աղբյուրը՝ The Wall Street Journal