«Յուքոմ»-ը գործարկել է նոր U!pay վճարային համակարգ

«Յուքոմ»-ը գործարկել է նոր U!pay վճարային համակարգ

«Յուքոմ» ընկերությունը «Իդրամ» վճարային համակարգի հետ համատեղ թողարկել են U!pay վճարային համակարգը, որի միջոցով կարելի է մեկ վայրում կատարել բոլոր վճարումները: Այսինքն` յուրաքանչյուր քաղաքացի, անկախ «Յուքոմի» բաժանորդ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքից, այցելելով «Յուքոմ» ընկերության սպասարկման կենտրոն, կարող է կատարել կոմունալ և այլ տեսակի վճարումներ միևնույն վայրից, միևնույն համակարգով:

«Արդեն մի քանի ամիս է U!Pay վճարային համակարգը  ներդրված է մեր երկու սպասարկման կենտրոններում: Այսօրվանից համակարգը գործում է «Յուքոմի» ևս 5 սպասարկման սրահներում: Առաջիկայում նախատեսված է ընդլայնել աշխարհագրությունն ու ծառայությունը հասանելի դարձնել ավելի մեծ թվով մասնաճյուղերում, այդ թվում՝ մեր մարզային կենտրոններում», – իր խոսքում նշեց «Յուքոմ»  ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

U!pay վճարային համակարգի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ վճարումները՝

  • Կոմունալ վճարումներ
  • Վարկերի մարում
  • Բջջային հեռախոսի լիցքավորում
  • Հարկերի, տուրքերի վճարումներ
  • ՃՈ տուգանքների վճարում
  • Ավտոկայանման համար վճարում
  • Սոցցանցերի հաշիվների լիցքավորում
  • ԱՊՊԱ պայմանագրի կնքում (վերակնքում)
  • ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորում
  • Բուքմեյքերական հաշիվների լիցքավորում
  • Դրամական փոխանցումներ
  • Էլեկտրոնային փողի փոխարկում

«Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն իր ելույթում ընդգծեց, որ «Իդրամ» ընկերությունը մշտապես կարևորել է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը, մասնավորապես՝ բոլոր վճարումները մեկ վայում և առանց հերթերում սպասելու իրականացնելու հնարավորությունը: «Այդ չափանիշները մենք փորձում ենք ապահովել մեր շուրջ 15 մասնաճյուղերում. այսօր դրանց միանում է նաև U!Pay համակարգը», – նշեց Սերգեյ Առաքելյանը:

U!pay վճարային համակարգը այժմ գործում է «Յուքոմ» ընկերության «Հյուսիսային պողոտա», «Ամիրյան», «Արաբկիր 1», «Նոր-Նորք», «Վանաձոր», «Էրեբունի» և «Մալաթիա-Սեբաստիա» սպասարկման կենտրոններում, սակայն շուտով համակարգը կգործի նաև այլ սպասարկման կենտրոններում:

Բաժիններ: Հայաստան