Աղվերանում մեկնարկեց ԻՏՁՄ 15-րդ համագումարը

Քիչ առաջ Աղվերանում մեկնարկեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 15-րդ համագումարը, որին մասնակցում են ԻՏՁՄ անդամներ,  ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Համագումարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը՝ կարևորելով ԻՏՁՄ-ի ներդրումը հայաստանյան ՏՏ ոլորտում։

ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը ներկայացրեց ԻՏՁՄ 2014թ․-ի հաշվետու զեկույցը։ «ԻՏՁՄ-ն այսօր ունի 70 անդամ ընկերություն, և կարելի է ասել, որ ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները միացել են կազմակերպությանը»,-նշեց պրն․ Ավոյանը։

ԻՏՁՄ նախագահն ամփոփեց անցած տարվա ընթացքում միության կողմից կազմակերպված միջոցառումները՝ առանձնացնելով երկրի գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ Digitec Expo-ն, որին 2014-ին մասնակցեց 120 ընկերություն, իսկ այցելուների թիվն անցավ 30000 այցելու։

 

Համագումարին կներկայացվեն 2015-2016 թթ. հիմնական ծրագրերը, կլինեն քննարկումներ, տեղի կունենա նաև ԻՏՁՄ վարչության նախագահի և վարչության ընտրություն:

Համագումարին մասնակցող ընկերություններն են` «Այ-յու Նեթվորկս», «Անանիա Շիրակացի», «Ապագա», «Արփինետ», «Արանեա», «Երևակ»,  «Էլ Թի Էքս Քրիդենս Սիստեմս», «Էկսերգիա»,  «Էմ Սի Էս», «Էներջայզ գլոբալ սերվիսիզ», «Էսէֆէլ», «Էսենշլ Սըլյուշնս»,  «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս», «Թելսելլ», «Ինստիգեյթ»,  «Ինստիգեյթ  Մոբայլ», «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոն, «Ինստիգեյթ խորհրդատվություն, «Ինկրիպտ», «Իննոտեք», «Ի-Վորկս»,  «Լայմ Տեխ», «Լևիատան», «Հելիքս Կոնսալտինգ», «Հիբրիդ Սոլյուշնս», «Ձեռնարկությունների ինկուբատոր  հիմնադրամ», «Յուքոմ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Պրոքսիմուս Դի Էյ»,   «ՋիԷնՍի-Ալֆա», «Սի Քյու Ջի», «Սփյուռ», «Սիներջի», «Սորսիո», «Մակադամիան», «Մայքրոսոֆթ, «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս», «Մոնիտիս», «Վեկտր», «Վեբ»,  «Վենջ», «ՎՕԼՕ»,  «Վիասֆեր տեխնոպարկ», «Օրակլ Արմենիա», «Տեքնոլոջի», «ՖայմԹեք», «Ֆայն» և «Օրանժ Արմենիա»:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և  հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ  և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով: