ԻՏՁՄ-ի վարչության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Եսայանը (ֆոտոշարք)

ԻՏՁՄ-ի վարչության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Եսայանը (ֆոտոշարք)

ԻՏՁՄ 15-րդ համագումարի շրջանակներում քիչ առաջ անցկացվեց ԻՏՁՄ վարչության նախագահի ընտրություն։ Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝ «ԱյՅուՆեթվորքս»-ի տնօրեն Ալեքսանդր Եսայանը, «Ինսթիգեյթ»-ի տեխնիկական գծով տնօրեն Վահագն Պողոսյանը և «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը։ Վերջին երկու թեկնածուները հրաժարվեցին իրենց թեկնածությունից։

Ըստ ԻՏՁՄ-ի կանոնադրության՝ քվեարկության կարող են մասնակցել միայն միության լիիրավ անդամները։ Բացի այդ՝ վարչության նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը կստանա քվեների կեսից ավելին։

Քվեարկությանը ներկա էին 52 լիիրավ անդամներից 36-ը, որից 35-ը կողմ քվեարկեցին միակ թեկնածուի՝ Ալեքսանդր Եսայանի օգտին։

 

Բաժիններ: Հայաստան