500 մլն Android-սարքեր պահպանում են օգտագործողի տվյալները նույնիսկ Factory Reset-ից հետո

Յուրաքանչյուր Android-սմարթֆոն ունի անձնական տվյալները ջնջելու ու կարգավորումները զրոյացնելու ֆունկցիա, սակայն պարզվում է, որ նույնիսկ այդ ֆունկցիան օգտագործելուց հետո անձնական տվյալները չեն ջնջվում։

ArsTechnica-ն գրում է, որ Քեմբրիջի համալսարանի մասնագետները հայտնաբերել են խոցելիություն, որը թույլ է տալիս վերականգնել «ջնջված» տվյալները։

Հետազոտվել է հինգ տարբեր արտադրողների 21 սարք, որոնցից 80%-ում հնարավոր է եղել վերականգնել Google-ըքաունթը, որտեղ էլ պահպանվում են անձնական տվյալները։ Մասնագետների գնահատմամբ՝ աշխարհում մոտ 500 մլն սարք կա, որոնք ամբողջությամբ չեն մաքրում հիշողությունը։ Իսկ մոտ 630 մլն հեռախոս չեն ջնջում հիշողության քարտի բովանդակությունը, որտեղ հաճախ պահպանվում են լուսանկարներ, վիդեոներ և այլն։

Աղբյուրը՝ androidcommunity