Երևանում կանցկացվի ArmIGF 2015 ինտերնետ կառավարման համաժողովը

Երևանում կանցկացվի ArmIGF 2015 ինտերնետ կառավարման համաժողովը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն ու Ինտերնետ Հանրություն հկ-ն կազմակերպում են առաջին հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` ArmIGF 2015-ը, որը կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 7-8-ին Անի հյուրանոցում:

Հանձնաժողովի կողմից մշակվել են մի քանի թեմաներ, որոնք կարող են ընդգրկվել ArmIGF 2015 համաժողովի օրակարգում: Այժմ armigf.am կայքում անցկացվում է թեմաների քվեարկություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Առաջարկվող 25 թեմաներից են․

1. Հայաստանի Ինտերնետ կառավարման սկզբունքների մշակումն ու ընդունումը

2. Հայաստանի Ինտերնետ կառավարման բազմաշահառու մոդելը

3. Զանգվածային լրատվամիջոցը և Ինտերնետը. Իրավունքները և պատասխանատվությունը

4. Հայկական շարժական Ինտերնետը. Զարգացումներն ու խնդիրները

5. Մտավոր սեփականության իրավունքները և Ինտերնետ աղբյուրներին ազատ մուտքը

6. Հայաստանի ՓՄՁ ներկայությունը Ինտերնետում. Ինչու՞ է այն սակավաթիվ

7. Ազգային հետազոտական և կրթական ցանցի (NREN) խնդիրները

8. Ֆիքսված լայնաշերտ Ինտերնետը. Առկա իրավիճակը և հետագա զարգացումները

9. Առցանց կրթություն. Ինչպե՞ս լավագույնս օգտագործել Ինտերնետում անվճար կրթական աղբյուրները

10. Հայաստանի միասնական էլեկտրոնային գրադարան. Երազա՞նք, թե՞ իրականություն

11. Հայաստանի մարզերի դպրոցները և գրադարանները. Խնդիրներն ու լուծումները. E-rider-ի փորձը

Թեմաների ամբողջական ցանկը դիտեք այստեղ։ Քվեարկության արդյունքում ձևավորված օրակարգը կներկայացվի armigf.am կայքում:

Բաժիններ: Հայաստան