Գյումրիում և Վանաձորում կստեղծվեն տեխնոլոգիական հենքով նոր ընկերություններ (ՈԻՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ)

Գյումրիում և Վանաձորում կստեղծվեն տեխնոլոգիական հենքով նոր ընկերություններ (ՈԻՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ)

Քիչ առաջ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը։ Մրցույթին կարող եք հետևել ուղիղ միացման շնորհիվ․

Միջոցառումը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ նպատակ ունենալով աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների բարելավմանը և զարգացմանը, նպաստել նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում՝ հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում։

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հանդիսանալով տարածաշրջանի խոշորագույն բիզնես ինկուբատորներից մեկը, խրախուսում է ինովացիոն գաղափարների կյանքի կոչումն ու նպաստում տեխնոլոգիական ոլորտի նոր ընկերությունների ստեղծումը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում։ Այս նպատակով 2014 թվականից ի վեր կազմակերպվում է համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը, որի շնորհիվ միայն Գյումրիում և Վանաձորում արդեն իսկ ստեղծվում են նոր ընկերություններ»,-նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Մրցույթը Գյումրի և Վանաձոր քաղաքի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ապրել ու աշխատել իրենց քաղաքում և, միաժամանակ, հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային ասպարեզ և գտնել գործընկերներ, հաճախորդներ: Մյուս կողմից, մրցույթը կարևոր  է նրանով, որ ուղղորդում է երևանյան և այլ մարզերի թիմերին ու ընկերություններին դեպի Գյումրի և Վանաձոր՝ օգտագործելով Գյումրու և Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնների ընձեռած հնարավորությունները։

Յուրաքանչյուր  դրամաշնորհի չափ չպետք է գերազանցի 25.000.000 ՀՀ դրամը, Գյումրու և Վանաձորի դրամաշնորհների համարը համաֆինանսավորվող գումարը պետք է կազմի 15%:

Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների եզրափակիչ փուլին կմասնակցեն 29 թիմեր և ընկերություններ։ Դրամաշնորհների քանակը սահմանափակ չէ, այն բոլոր թիմերը, որոնց ծրագրերը բարձր կգնահատվեն գնահատող հանձնաժողովի կողմից, կստանան դրամաշնորհ: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն մայիսի 25-ին, ժամը 18։00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ