Sony-ն հաջորդ շաբաթ կներկայացնի իր առաջատար սմարթֆոնը

Մայիսի 27-ին Sony-ն Թայվանում կանցկացնի շնորհանդես, որի ընթացքում կներկայացվեն ընկերության երկու առաջատար սարքեր՝ Xperia C4-ն ու Xperia Z4 Tablet-ը։ Ամենայն հավանականությամբ, Xperia C4-ը կլինի Xperia Z4-ի միջազգային տարբերակը։

Վերլուծաբանները նշում են, որ Xperia Z4-ի շնորհանդեսը նպատակ ուներ շեղել օգտագործողներին ճապոնական շուկայում ներկայացված Galaxy S6 սմարթֆոնից։ Z4-ն ունի 5,2 դյույմանոց Full HD էկրան (1920 x 1080 պիկսել)։ Սարքն ավելի բարակ է, քան Z3-ը (6,9 մմ՝ 7,3 մմ-ի փոխարեն)։ Նորույթը նախորդ տարբերակից թեթև է 144 գրամով, սակայն դրանից տուժել է մարտկոցը․ Z4-ն ունի 2930 մԱ*ժ մարտկոց, իսկ Z3-ը՝ 3100 մԱ*ժ։

 

Աղբյուրը՝ phonearena