Ընտրվեցին ԻՏՁՄ վարչության անդամները

Ընտրվեցին ԻՏՁՄ վարչության անդամները

Մայիսի 22-ին Աղվերանում տեղի ունեցած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 15-րդ տարեկան համագումարի ընթացքում տեղի ունեցավ ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Անցկացված քվեարկության արդյունքներով ԻՏՁՄ վարչության անդամներ ընտրվեցին «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մայքրոսոֆթ Արէյ» ընկերության տնօրեն Եվա Հյուսյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը և «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Հիշեցնենք, որ անցկացվեց նաև ԻՏՁՄ նախագահի քվեարկություն և այդ պաշտոնում ընտրվեց «ԱյՅուՆեթվորքս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Եսայանը, ով փոխարինելու է ԻՏՁՄ-ի ստեղծման օրից վարչության նախագահ Հովհաննես Ավոյանին։

ԻՏՁՄ-ն միավորում է ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

Բաժիններ: Հայաստան