Microsoft-ը ցանկանում է գնել BlackBerry-ն

Microsoft ընկերությունը բանակցություններ է սկսել սմարթֆոններ արտադրող BlackBerry-ն գնելու համար։ Այս մասին հաղորդում է Apple Insider-ը։

Ներկա պահին Microsoft-ը դիմել է ներդրումային բանկին՝  BlackBerry-ն գնելու տարբերակներին ծանոթանալու համար։ Microsoft-ը նման քայլի է գնում, որպեսզի սմարթֆոնների շուկայում ամրապնդի իր դիրքերը։

Բացի Microsoft-ից, BlackBerry-ն գնելու ցանկություն ունեն նաև Lenovo, Huawei և Xiaomi ընկերությունները, որոնց նպատակն է դուրս գալ Եվրոպայի ու Ամերիկայի շուկա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ BlackBerry-ն կրճատելու է սմարթֆոնների մշակմամբ զբաղվող իր բաժնի աշխատակիցներին։ Ընթացիկ ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է 1,6 մլն սարք. համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 74,5 մլն սմարթֆոն։

Աղբյուրը՝ Apple Insider