Hyundai Sonata-ն դարձել է Android Auto-ով աշխատող առաջին ավտոմեքենան

Hyundai Sonata-ն դարձել է Android Auto-ով աշխատող առաջին ավտոմեքենան

Hyundai Sonata-ները կդառնան առաջին մեքենաները, որոնց վրա կտեղադրվի Android Auto օպերացիոն համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք ավտոարտադրողի տարածած մամուլի հաղորդագրությունից։

Այս տարվանից սկսած Sonata-ի մոդելները կվաճառվեն նախապես տեղադրված Android Auto ՕՀ-ով։ Նրանք, ովքեր ավելի վաղ են ձեռք բերել այս մեքենայից, կկարողանան բեռնել ՕՀ-ը Hyundai-ի կայքից ֆլեշ-քարտի վրա ու տեղադրել այն ավտոմեքենայի USB-մուտքում։ Թարմացումը կկատարվի ավտոմատ կերպով։ Համակարգը համատեղելի է Sonata Sport, Eco, Limited, Sport 2.0T և Limited 2.0T մոդելների հետ։

ՕՀ-ի աշխատանքի համար պահանջվում է ունենալ Android 5․0 Lollipop-ով աշխատող սմարթֆոն, որի վրա տեղադրված կլինի Android Auto հավելվածը։

Աղբյուրը՝ Hyundai

Բաժիններ: Բլոգ, Ծրագրեր