iOS օպերացիոն համակարգում հայտնաբերվել է նոր խոցելիություն, որի հետևանքով iPhone-ը դադարեցնում է աշխատանքն ու restart լինում։ Խոցելիությունը հայտնաբերել են Reddit կայքի օգտագործողները։
Արաբական այբուբենի կոնկրետ հերթականությամբ տառեր ու նշաններ պարունակող SMS-ը ստիպում է հեռախոսին restart լինել։ Բացի այդ՝ iPhone-ը նորից միացնելուց հետո Messages հավելվածն աշխատում է խնդիրներով։ MacRumors-ի տվյալներով՝ խոցելիությունը հայտնաբերվել է iOS 8.3 տարբերակում, սակայն մյուս տարբերակները ևս կարող են վտանգի տակ լինել։
Խնդիրը վերացնելու մի քանի տարբերակ կա․ կարելի է վտանգավոր հաղորդագրությունը ետ ուղարկել, և խոցելիությունն էլ չի ազդի հեռախոսի աշխատանքի վրա։
Աղբյուրը՝ MacRumors