Facebook-ում այսուհետ հնարավոր կլինի տեղադրել GIF-նկարներ

Facebook-ում այսուհետ հնարավոր կլինի տեղադրել GIF-նկարներ

Facebook սոցցանցը թույլ կտա լրահոսում դիտել անիմացիոն նկարներ, որոնք ունեն GIF ֆորմատ։ Նման նկարներ տեղադրելու համար բավական է գրառման դաշտում տեղադրել GIF-նկարի հղումը։ Այս մասին հաղորդում է The Next Web-ը։ Սակայն վերոնշյալ պատկերները պետք է ի սկզբանե տեղադրված լինեն այլ կայքերում, օրինակ՝ Tumblr-ում կամ Imgur-ում։ Այն նկարները որոնք կվերբեռնվեն միանգամից սոցցանցում, չեն ցուցադրվի։

Սպասվում էր, որ Facebook-ը կապահովի GIF-ֆայլեր դեռևս 2013թ․,  սակայն սոցցանցը չէր շտապում ներդնել այս հնարավորությունը, որպեսզի չձանձրացնի օգտագործողներին։

Աղբյուրը՝ The Next Web

Բաժիններ: Բլոգ, Սոցիալական