Microsoft-ը հայտարարել է Windows 10-ի անվճար թարմացման ամսաթիվը

Microsoft-ը հայտարարել է Windows 10-ի անվճար թարմացման ամսաթիվը

Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, թե երբ Windows 7 և Windows 8.1 օգտագործողները կկարողանան անվճար անցում կատարել Windows 10 օպերացիոն համակարգին։

Windows 10-ը վաճառքի դուրս կգա հուլիսի 29-ին 190 երկրներում։ Գներն առայժմ ճշտվում են։ Windows 10-ը, որպես անվճար թարմացում, հասանելի կլինի Windows 7 և Windows 8.1 օգտագործողների համար։ Ընդ որում՝ հայտարարվել է, որ անվճար թարմացումը հասանելի կլինի միայն մի քանի մոդելների համար։ Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մյուս սարքերի համար նախատեսված թարմացումը կթողարկվի ավելի ուշ։

Եթե ցանկանում եք այս պահին բեռնել ու փորձարկել Windows 10-ը, այցելեք այստեղ։

 

Բաժիններ: Ծրագրեր