Google-ը ներկայացրել է նոր Photos ֆոտոհավելվածը (տեսանյութ)

Google-ը ներկայացրել է նոր Photos ֆոտոհավելվածը (տեսանյութ)

Google ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում անցկացվող I/O կոնֆերանսին ներկայացրել է նոր ֆոտոծառայություն, որը գործում է Google+ սոցցանցից անկախ։ Հավելվածը կոչվում է Google Photos, այն թույլ է տալիս պահպանել լուսանկարները, կառավարել մեդիահավաքածուն։ Ծրագրի վեբ-տարբերակն ու iOS, Аndroid հավելվածները կարող եք բեռնել այստեղից։

Ծրագիրը շատ նման է Google+-ի նկարների բաժնին, սակայն այն այլևս կապված չէ սոցցանցի հետ։ Լուսանկարները կարելի է խմբագրել, կոլաժներ, անիմացիաներ պատրաստել։ Նկարները պետք է ունենան առավելագույնը 16 ՄՊ թույլատրություն, իսկ տեսանյութերը՝ Full HD։

Google Photos-ում կարիք չկա ստեղծել ալբոմներ կամ պիտակավորել նկարները․ տեխնոլոգիան ամբողջն անում է ինքնուրույն։ Ծրագիրն աստիճանաբար կսկսի ճանաչել դեմքերը, տեղերն ու օբյեկտները և խմբավորել դրանք։

Հավելվածն ունի նաև Assistant ֆունկցիա, որն օգնում է համակարգել տեսադարանը։

Աղբյուրը՝ Google