Դասընթաց․ ինչպես ստեղծել անօդաչու ռոբոտներ և հիմնել ռոբոտիքս ստարտափ

Դասընթաց․ ինչպես ստեղծել անօդաչու ռոբոտներ և հիմնել ռոբոտիքս ստարտափ

Հունիսի 23-ից NASA JPL-ի ճարտարագետ Ռիչարդ Օհանյանը Instigate ընկերության հետ համատեղ Թումոյում կվարի հետաքրքրաշարժ երկշաբաթյա դասընթաց՝ անօդաչու ռոբոտներ և ռոբոտիքս ստարտափ ստեղծելու մասին:

Սկզբում Թումո ուսանողները կծանոթանան ճարտարագիտության հիմնական սկզբունքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով համակարգային, ծրագրային և էլեկտրատեխնիկայի ճարտարագիտության վրա: Այնուհետև նրանք կփորձեն ստեղծել էլեկտրամեխանիկական համակարգեր ինքնավար թռչող ռոբոտների համար և կսովորեն կիրառել մաթեմատիկայի և ֆիզիկայի հիմնական սկզբունքները ճարտարագիտության աշխարհում՝ ստեղծելով անօդաչու, ռոբոտ կամ այլ էլեկտրամեխանիկական համակարգ:

Ուսանողները նաև յուրահատուկ հնարավորություն կունենան փորձել իրենց ստարտափ ընկերության ինժեներական թիմի դերում: Դասընթացավարները կօգնեն մասնակիցներին զարգացնել իրենց հաղորդակցման կարողությունները՝ իրենց ստարտափների համար ռազմավարական գաղափարի և ծրագրի մշակման միջոցով: Ուսանողները կկենտրոնանան խմբային աշխատանքի, հաղորդակցման, ժամանակի ճիշտ կառավարման վրա, ստեղծելով ստարտափ ընկերության իրական միջավայր՝ վերջնաժակետներով և առաջադրանքներով:

Դասընթացի մասնակիցները կբաժանվեն երեք կամ չորս թիմերի և կմրցեն իրար դեմ՝ կառուցելով նախատիպեր և նախաձեռնելով իրենց ստարտափ կոնցեպտները:

Բաժիններ: Հայաստան