Meizu-ն ներկայացրել է բյուջետային M2 Note սմարթֆոնը

Չինական Meizu ընկերությունը ներկայացրել է նոր M2 Note սմարթֆոնը, որն աշխատում է LTE-ցանցերում։ Հեռախոսը վաճառվելու է 4 գույներով՝ սպիտակ, սև, վարդագույն ու երկնագույն։ Սմարթֆոնն ունի 5,5-դյույմանոց էկրան, ութամիջուկ MediaTek պրոցեսոր՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 13 ՄՊ տեսախցիկ, աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով։

Սմարթֆոնի արժեքը սկսվում է $130-ից (16 ԳԲ ներքին հիշողություն)։ 32 ԳԲ տարբերակը կարժենա $160։ Ընդ որում՝ սմարթֆոնն ունի microSD քարտի հնարավորություն, որի տեղում անհրաժեշտության դեպքում կարող է երկրորդ SIM-քարտ տեղադրվել։

Meizu M2 Note-ի վաճառքը կմեկնարկի հունիսի 12-ին։

Աղբյուրը՝ Meizu