Samsung-ն աշխատում է ճկվող և երկու էկրան ունեցող սմարթֆոնի վրա

Samsung ընկերությունն ակտիվորեն աշխատում է ճկվող սմարթֆոնի վրա, որն ունի երկու էկրան։ Sammobile-ը գրում է, որ նախագիծը դեռ զարգացման վաղ փուլում է, սակայն սարքի թողարկումը հավանական է՝ կատարվի 2016թ․-ի ընթացքում։ Հիշեցնենք, որ Samsung-ը ներկայացրեց ճկվող էկրան դեռևս 2011թ․։

Նախագծի կոդային անունն է Project Valley։ Ըստ Sammobile-ի՝ «V» տառը հուշում է, որ խոսքը «բացովի-փակովի» հեռախոսի մասին է։

Մեկ այլ աղբյուր՝ GSMArena-ն գրում է, որ թեև նախագիծը մշակման փուլում է, երաշխավորված չէ, որ Samsung-ն ավարտին կհասցնի սարքի մշակումը։